Ազատ խոսքՄամուլ

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան

Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ ֆեյսբուքյան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից…

Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետեւանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ…

Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին…Սակայն ապարդյուն…

Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն եւ «պողոսներին» ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում…

Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երեւանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ…

Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար…Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, “մոռացության” է տալիս այսպիսի լուրերը եւ նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին…

Հ.Գ. Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետեւելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում»:

Կիսվել էջում