Մամուլ

«Պարոն վարչապետ, Իջևանի խոզն է», «Զգացի»․ Փաշինյանը խորոված համտեսեց

Փաշինյանը խորոված համտեսեց ․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շարունակում է քաղաքացիների հետ մասնակցել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին։

Վարչապետ Փաշինյանը մեծ սիրով լուսանկարվում է քաղաքացիների հետ, օգտվում հյուրասիրությունից, զրույցի բռնվում, ծիծաղում և ծիծաղեցոնւմ է։

Երբ Փաշինյանին խոզի խորոված հյուրասիրեցին, քաղաքացիներից մեկն ասեց՝ «Պարոն վարչապետ, Իջևանի խոզն է»։

«Զգացի»,-ժպիտով պատասանեց Փաշինյանը:

Տոնական միջոցառումներն ու հանրային քննարկումները շարունակվելու են մինչև ուշ երեկո։

Կիսվել նյութով