Մամուլ

Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը

Պարզվել է Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ, 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով