Մամուլ

Պարզվել է երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 21-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և ուղևորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ГАЗ 24-ը վարել է Երևանի բնակիչ՝ 87-ամյա Գրիգոր Շահինյանը, իսկ Ford-ը, որը բարձված է եղել մեծ քանակի հատապտուղով, վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Խաչատրյանը։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Գ. Շահինյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 81-ամյա Սամվել Սահակյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 57-ամյա Արմինե Հովհաննիսյանն ու 66-ամյա Մարգարիտա Միքայելյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

gaz

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել էին ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ 3-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Կիսվել էջում