Մամուլ

Պարզաբանում՝ Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ (Տեսանյութ)

Պարզաբանում՝ Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ (Տեսանյութ)

Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում: Սոցցանցերում օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից պահանջելով պարզաբանում, թե արդյոք այդ հանգամանքն ինչի հետ է կապված։

Քիչ առաջ վերոնշյալ գերատեսչությունը պարզաբանում ներկայացրեց՝ տեղեկացնելով հետևյալը

«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

shaqi

Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասվում է պարզաբանման մեջ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով