Մամուլ

Պարեկները փրկել են 16-ամյա աղջկա կյանքը

Պարեկները փրկել են 16-ամյա աղջկա կյանքը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի 14-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել:

Մինչ հրշեջների ժամանումը ՀՀ Ներքին Գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Կարեն Գալստյանը, կրտսեր պարեկներ Գոռ Ադամյանը և Արմինե Վարդանյանը կարողացել են ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու հետ ճիշտ բանակցություններ վարել, որի արդյունքում էլ փրկել են նրա կյանքը և նրան մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնութայն ավտոմեքենային:

parekayin

Տեղում քաղաքացուն ոչ միայն բժիշկերն են առաջին բուժօգնություն ցուցաբերել, այլ նաև Փրկարար ծառայության հոգեբան Գևորգյանը, ով առաջնային հոգեբանական օգնություն է ցուցաբերել:

Տեղում ծառայություն են իրականացրել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարատակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևանի բնակիչ 16-ամյա Մ. Հ.-ն է:

Կիսվել էջում