ՄամուլՏեսանյութ

Պարեկները կեսգիշերին ձերբակալել «Ճվճվ Արոյի» որդուն․ Տեսանյութ

Պարեկները կեսգիշերին ձերբակալել «Ճվճվ Արոյի» որդուն

Hraparak.am-ը գրում է․ Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով նախկինում 6 տարով դատապարվել է երկու ոստիկանի մահվան պատճառով, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Կից ներկայացված տեսանյութում  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները ձերբակալում են Սարգիս Վարդանյանին եւ մեքենայի վարորդին։

Ինչպես «Հրապարակ»-ին հայտեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից՝  մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, պարկեները հարկադրաբար կանգնեցրել են․ ձերբակալել ու տարել Մարաշի բաժին։

«Տեսանյութի մեքենան պարեկների կողմից կանգնեցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124,2 հոդվածով նախատեսված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարելու համար, որն արձանագրվել է, ինչից հետո վարորդն ու ուղեւորը ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին»,-ասացին ՆԳՆ-ից։

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել էջում