Մամուլ

Պատրաստ եմ ազատման դիմում գրել. դատարանի նախագահ

Պատրաստ եմ ազատման դիմում գրել. դատարանի նախագահ։ Armlur.am-ը քիչ առաջ զրուցեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է սպասվում դատական համակարգին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հայտնեց. «Պաշտոնապես հայտարարում եմ` անկախ նրանից ինչ որոշում էլ կկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկակացնել:

Ավելին` ես պատրաստ եմ ազատվելուց հետո իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել եւ օգնել նոր դատական իշխանության կայացման հարցում»: 

Հիշեցնենք՝ այսօր ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանն ասեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան, կամ ազատվեն աշխատանքից։

Կիսվել նյութով