Մամուլ

«Պատրաատ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»․ Վարագ Սիսեռեան

Հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:

Անդրադառնալով պատահարին՝ Սիսեռեանը գրել է․

«Սիրելի՛ ընկերներ,

1. Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել: Երբ խախտումն արել է, նկատողություն եմ արել վարորդին, որ այդպիսի բան չանի:

2. Հերքում եմ կայքում հրապարակված այն տեղեկությունը, որ ինձ դիտողություն անող վարորդների վրա «մատ եմ թափ տվել»: Ես այդ մեթոդով աշխատող մարդ չեմ։

3. Պատրաատ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը վերցնել ինձ վրա և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։

Ներողություն և շնորհակալություն»

Կիսվել նյութով