Մամուլ

Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը

Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը

Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա է։ Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են, որ իրենց հասանելիք գումարը փոխանցվի։

Դավիթ Հովհաննիսյանը, ով կամավոր հիմունքով է մասնակցել պատերազմին, լրագրողների հետ զրույցում նշեց․

«Մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինում՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում։ Մինչ օրս տարբեր մարմինների դիմել ենք մեզ դրամական փոխհատուցում տալու համար, մեր հարցին ոչ մեկ լուծում չի տվել։

pn akcia

Մարդ կար, ասում էր մեկ-երկու օր հետո ձեր հարցը լուծում կստանա։ Կառավարությանը դիմել եմ դեկտեմբերի 30-ին, դրանից երկու օր առաջ Պաշտպանության նախարարությանը,  իսկ դրանից առաջ էլ դիմել էինք մեր հրամանատարությունը, երբ մեզ ստույգ պատասխան չտրվեց, մենք դեկտեմբերի 28-ին եկանք նախարարություն, մեզ ընդունեց գնդապետ Արա Առաքելյանը, ինքը մեզ ասաց, որ մաքսիմում դեկտեմբերի 30-ին մեր գումարները պետք է փոխհատուցվի, բայց դեկտեմբերի 30-ին գումարները չնստեց։

Ես կրկին կապվեցի Առաքելյանի հետ, վերջինս ասաց, որ տեղյակ է խնդրից եւ զեկուցել է։ Նա պատճառաբանեց, որ խնդիրը կապված է փաստաթղթերի հետ»։

«Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մենք չենք փոխհատուցվել։ Մենք նաեւ պահանջում ենք, որ ստույգ  ասեն, թե երբ կլինի գումարը»,- նշեց նա։

Կիսվել նյութով