Ժամանց

Պատերազմը բաժանեց, Երևանում իրար գտան. Էմկայի ու Վովայի սիրո պատմությունը

Պատերազմը բաժանեց, Երևանում իրար գտան. Էմկայի ու Վովայի սիրո պատմությունը

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում որոշված էր Վլադիմիրի և Էմմայի հարսանիքը։ Արցախի պաշարման պատճառով՝ զույգը փոխել էր կազմակերպման ձևաչափը․ պսակադրություն, ֆոտոսեսիա ու ընտանեկան ընթրիք՝ հարազատների մասնակցությամբ։ 

Վլադիմիրի մայրը՝ Զարա Մուսայելյանը MediaHub-ին պատմում է, որ ջանասիրությամբ էր պատրաստվում որդու հարսանիքին, մեծ դժվարությամբ, բայց արդեն գրեթե ամեն ինչ պատրաստել էր։

«Մեր հարսնացուն Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքից էր։ Պլանավորած հարսանիքից առաջ Ստեփանակերտում էր։ Արդեն հաջորդ օրը, երբ մեքենա գտնվեց ու պետք է գյուղ գնար, ասաց՝ «մի տեսակ վախենում եմ մեր տուն գնամ, որովհետև գիշերը երազիս մեջ պատերազմ եմ տեսել, թուրքերը գալիս են մեր տուն, փորձում են ներս մտնել, բայց ես կողպում եմ դուռն ու պատուհանը, այդպես չեն կարողանում ներս մտնել»: Ես էլ ասացի՝ «մի՛ վախեցի, դա ընդամենը երազ է»,- պատմում է Զարան։ 

Մի քանի օր անց, երբ սկսվեց ռազմական օպերացիան, Էմման զանգել է Կարմիր շուկայից, ասել, որ պատերազմ է, գյուղը գնդակոծում են։ Վովան պատասխանում է, որ բոլոր ուղղությամբ են ռազմական գործողությունները։

«Ուշադիր կլինես, հոգ տար քո մասին խորհուրդներից բացի, անհնար էր այլ բան ասել։ Կես ժամ անց կապն ընդհատվում է ու ապագա ամուսնական զույգը 5 օր իրարից լուր չի ունեցել։ Չեմ ուզում վերհիշել այդ օրերը։ Ես նկատում էի, որ Վովան տանջվում էր, մեզանից թաքուն արտասվում»,- ասում է կինը։ 

Այդ օրերին մամուլը հեղեղված էր Կարմիր շուկա, Թաղավարդ ու սահմանամերձ մյուս բնակավայրերի մասին ամենավատ նորություններով․ «ադրբեջանցիները մտել են գյուղ, սպանել երեխաներին, բռնություն գործադրել կանանց ու աղջիկների նկատմամբ» բովանդակությամբ։

vova emka

Զարան ասում է, որ ամենաշատը վախենում էր այն մտքից, որ որդու սիրելիին կա՛մ սպանել են, կա՛մ գերի վերցրել. «Նման իրավիճակում միշտ ամենավատի մասին ես մտածում։ Վախենում էի այն մտքից, որ Էմմայի ընտանիքի հետ վատ բան պատահած չլինի»։

Գործի են դնում բոլոր միջոցները, դիմում Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փրկարար ծառայությանը, բայց շրջանների հետ կապ հաստատել հնարավոր չի լինում։ Սեպտեմբերի 23-ին, արդեն չեղարկված հարսանիքի օրը, Վովան սիրելիից ստանում է ամենասպասված զանգը․ «Լավ եմ, գյուղը տարհանվել է վերին ենթաշրջան, շրջափակման մեջ ենք»։ 

Զարայի խոսքով՝ հարսնացուի զանգից հետո բոլորը վերջապես թեթև շունչ են քաշել, ուրախությունից արտասվել։ Պարզվել է, որ սեպտեմբերի 19-ի գիշերը սահմանամերձ բնակավայրերի կանանց, երեխաներին ու ծերերին տարհանել են։ Ճանապարհին իմացել են, որ Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները փակ են։

Այդպես տեղակայվել են հարակից գյուղերում, քնել մեքենաների մեջ։ Սիրելիին կորցնելու ապրումները, որն ունեցել է Վլադիմիրը, նույն զգացումներն ուներ նաև Էմման՝ բարիկադի հակառակ կողմում։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում