ՄամուլՏեսանյութ

Պատգամավոր Հայկ Սարգսյանը փարթի է կազմակերպել Սևանի ափին

Պատգամավոր Հայկ Սարգսյանը փարթի է կազմակերպել Սևանի ափին

Hraparak.am-ը գրում է․ Այս պահին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի է կազմակերպված: Մեզ ասացին, որ լողափը կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար Հայկ Սարգսյանի հետ կամ պատկանում է հենց նրան:

Պատգամավորը ևս այնտեղ է, տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը: 

Ուշագրավ է, որ Սևանի տարբեր լողափերում, ինչպես մեզ փոխանցեցին, այսօր ոստիկանությունը դիմակի «ռեյդ» է իրականացրել, մինչդեռ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին, փաստորեն, անձեռնմխելի է մնացել ոստիկանության ռեյդից:

Ինչպես երևում է տեսանյութում, պատգամավորի կազմակերպած «էլիտար» փարթիի մասնակիցները առանց դիմակի են, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանը, իսկ մյուս լողափերում մարդկանց տուգանում են առանց դիմակի լողափում շրջելու, անգամ առանց դիմակի լողալու կամ խորոված ուտելու համար:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով