ԺամանցՇոու-բիզնես

Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են

Համացանցում կրկին բուռն քննարկվում է դերասան Պապ Պողոսյանի և պարուհի Մարի Հովհաննիսյանի հարաբերությունները։

Ընդամենը 9 ամիս առաջ անակնկալ կերպով ամուսնացած զույգի միությունը, կարծես, ճգնաժամ է ապրում։ Ուշադիր օգտատերերը նկատել են, որ Պապն ու Մարին սոցցանցերի իրենց էջերից ջնջել են համատեղ բոլոր կադրերը և ապաբաժանորդագրվել են (unfollow) միմյանցից, ինչն այսօր հաճախ ընկալվում է որպես բաժանման առաջին նշան։

Ասեկոսեներն էլ ավելի են թեժացել վերջին շրջանի մի քանի դեպքերից հետո։ Նախ՝ պարզ դարձավ, որ Մարին ոչ մի կերպ չի շնորհավորել ամուսնու ծննդյան տարեդարձը։ Բացի այդ, օրեր առաջ կայացած մի հարսանիքի պարուհին մասնակցել է առանց Պապի ուղեկցության։

Առայժմ կողմերից ոչ մեկը հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ թողնելով անպատասխան այն հարցը՝ սա պարզապես վեճ է, թե՞ վերջնական խզում։

Այնուամենայնիվ, հետևորդների մեծ մասը հակված է այն վարկածին, որ զույգի 9-ամսյա ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։

Bavnews.am-ը ստորև ներկայացնում է զույգի համատեղ լուսանկարը։

pap mari
Կիսվեք ձեր էջում