ՄամուլՏեսանյութ

Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել

 

Hetq.am-ը գրում է․ 2007թ.-ին կառավարության որոշմամբ Հրազդանի անտառտնտեսությունից 14 հա անտառային տարածք տրամադրվեց Հրազդան համայնքին: Նույն տարում այդ տարածքը տարբեր լոտերով դրվեց աճուրդի: Դրանք ձեռք բերեցին պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք: 2009 թվականին ԱԺ-ն 2 անգամ օրենք ընդունեց, որպեսզի այդ 14 հա հողակտորը և դրան կից ավելի քան 36 հա հողակտոր փոխադրվեն Ծաղկաձոր համայնքի տարածք: Իսկ Ծաղկաձորում հողակտորները միշտ  բարձր արժեք են ունեցել:

Ներկայացնում ենք, թե ովքեր, ինչ հանգամանքներում, ում միջոցով են անտառային հողերը գնել և հետագայում ում են օտարել դրանք:

Հայաստանի նախկին պաշտոնյաների կողմից իրականացված հնարավոր կոռուպցիոն գործարքների բնույթը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ: Պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքների արդյունքում 2007թ.-ին մասնավորեցվել է մոտ 14 հա անտառապատ տարածք:

Աղբյուր՝ hetq.am

 

Կիսվել էջում