Մամուլ

«Պաշտոնից ազատվելուց մի ժամ հետո ԱԱԾ-ն թակելու է նրա դուռը». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

«Պաշտոնից ազատվելուց մի ժամ հետո ԱԱԾ-ն թակելու է նրա դուռը». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

«Ինքը մի խնդիր ունի՝ պահպանել իր իշխանությունը, քանի որ շալակել է ՔՕ մի շարք ծանր հանցագործությունների բեռը և հասկանում է՝ պաշտոնից ազատվելուց մի ժամ հետո ԱԱԾ-ն թակելու է իր տան դուռը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ շարունակելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ իր գնահատականը:

Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին՝ նշել է, որ ժողովուրդը պետք է պարտադրի Փաշինյանի հրաժարականը.

«Նման մարդն իրավունք չունի սուրբ հող ղեկավարել: Մեկ ա՝ Հայաստանը չի հանձնվելու, Արցախն էլ վերջնականապես չի հանձնվելու:

Գևորգ Պետրոսյան Նիկոլ Փաշինյան

Ինքը հանձնվելու ա, Արցախը չի հանձնվելու: Ինքը ՔԿՀ-ում է անցկացնելու իր կյանքի վերջին տարիները, Արցախն ու Հայաստանը չեն կործանվելու»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում