Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով համեղ կեքս
Պանրով և խոզապուխտով կեքս պատրաստելու համար անհրաժեշտ է՝ թթվասեր – 200 գր․, սոդա – 0,5 թգ․, ալյուր – 250 գր․, քերած պանիր(չեդդեր) – 200 գր․, կարագ – 100 գր․, ձու – 2 հատ, մանր կտրատած խոզապուխտ – 200 գր․, աղ, պղպեղ, կանաչի:
Համեղ կեքսի պատրաստման եղանակը
Կարագն ու ձվերը հարել ավելացնել թթվասեր, քերած պանիր, կտրատած խոզապուխտ, կանաչի, աղ, պղպեղ, ալյուր ավելացնել և լավ խառնել։
Կեքսերի կաղապարները բուսայուղով պատել, լցնել խմորը և 180 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 30 րոպե:
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Այս կեքսը հագեցնող, աղի տեսակի խմորեղեն է, որը հարմար է ինչպես նախաճաշի, այնպես էլ միջանկյալ սնունդի համար։ Խոզապուխտի փոխարեն կարող եք օգտագործել բեկոն կամ նույնիսկ սունկ՝ բուսական տարբերակի համար։
Եթե ցանկանում եք փորձել նաև այլ քաղցր տարբերակներ, կարող եք նայել մեր մեղրով և շոկոլադով տորթի բաղադրատոմսը։
Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am-ը։


