Մամուլ

«Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում». Քոչարյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

«Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում». Քոչարյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Վարչապետի ելույթը` ՄԱԿ-ում, խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով` այս իրավիճակում պետք էր այլ բառապաշարով հանդես գալ: 

«Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում»,-ասաց  Քոչարյանը:

nikol pashinyan mak

«Եթե այսպես շարունակվի՝ ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա: Թե ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին և լրագրողներին գնահատեն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից, կարծիք հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է ինչ-որ տեղ այս վիճակի հետ: Իհարկե, իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, Հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է»,- ասաց Քոչարյանը:

Կիսվել նյութով