ԱշխարհՏեսանյութ

Պայթյուն Իրանի ամենամեծ բանտում․ ժամանել են բազմաթիվ հատուկջոկատայիններ

Պայթյուն Իրանի ամենամեծ բանտում․ ժամանել են բազմաթիվ հատուկջոկատայիններ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող ամենամեծ Էվին բանտում ուժգին պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

«Հրապարակվել են Էվինի բանտի նկարները, որոնք ցույց են տալիս, որ այնտեղ հսկայական հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյունի ձայն է լսվել», – ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը նշում է, որ հրդեհը բռնկվել է բանտի կարի բաժնում՝ ֆինանսական հանցագործությունների եւ գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով։ Fars-ի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարության օպերատիվ գործողության շնորհիվ հրդեհն անմիջապես մարվել է։

evin bant paytyun

Էվին բանտում բռնկված հրդեհի հետեւանքով ութ մարդ է տուժել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով շտապօգնության աշխատակցին։

«Այս միջադեպի հետեւանքով զոհեր չկան, ութ մարդ վիրավորվել է», – գործակալությունը մեջբերում է շտապօգնության աշխատակցի խոսքերը։

«Բանտարկյալների ընտանիքները հավաքվել էին Էվին բանտի գլխավոր մուտքի դիմաց։ Ես կրակ ու ծուխ եմ տեսնում։ Բազմաթիվ հատուկջոկատայիններ կան: Այստեղ են նաև շտապօգնության մեքենաները»,- իրավիճակը նկարագրել է ականատեսը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով