Մամուլ

Պայթյուն Երևանում. Բաց բաժնետիրական ընկերության փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն Երևանում. Բաց բաժնետիրական ընկերության փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:55-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Շարուրի փողոցի 37 հասցեում քաղաքացու վրա քար է ընկել:

Մինչ Շենգավիթի ոստիկանները պարզում էին ահազանգի իսկությունը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:

vostikanner krakocner

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Սերգեյ Ջաղինյանն է:

Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, «Էլեկտրոն» Բաց բաժնետիրական ընկերության փորձարարական լաբորատորիայում, նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Ս. Ջաղինյանը վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ջաղինյանը նշված ԲԲԸ-ում տեխնիկայի գծով փոխտնօրեն է:

Կիսվել նյութով