Մամուլ

Պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է

Պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Փլատակներից նոր երկու քրոջ հանեցինք փլատակների տակից, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կան հիվանդանոց, այդ թվում իրենց ոտքով են գնացել»,-ասաց նա:

Հավելենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:

surmalu hrshejner

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:

Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

Կիսվել նյութով