Ազատ խոսքՇոու-բիզնես

Պահանջում եմ 300․000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան

Պահանջում եմ 300․000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից։ Դերասան Վիգեն Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Տ՛ո համաձայն եմ մի բանել էլ ավել ախպեր ջան, հերթական «չաթլախ» թաքուն որոշումը, ինչ՞ա նշանակում էս ամենը 4 տարի Թատերական ինսիտուտին վարձ եմ տվել տարին 500000 դրամ, 11 տարի աշխատում եմ թատրոնում անմնացորդ, որից 4 տարին աշխատել եմ ամսեկան 42 000 դրամով, 4 տարվա աշխատավարձս փակելա ինսիտուտի վարձը + 16000 դրամ, հենց խոսում եք «թե անորակ բեմադրություններ են դատարկ դահլիճներով, ներկայացումներ են պետք է ազատվել այդ ամենից…»

Ձեր խոսքերն են Նիկոլ Փաշինյան … Դրա փոխարեն Թատրոնի մասին օրենք ընդունեք, արտիստներին ստեղծագործող մարդկանց արժանի վարձատրեք, կտեսնեք և որակ և ճաշակ և անշլագ դահլիճներ… «քնձխ» 70000 դրամ աշխատավարձ ենք ստանում ուղակի ամոթ… նախարարի ու մարզպետի աշխատավարձն եք բարձրացնում, որ կաշառք չվերցնեն։

Հ.Գ. մի անգամ առիթ ունեցա տխրահռչակ մարզպետներից մեկի հետ ներկայացում դիտելու, անտրակտին «մերսի» ասեց կազմակերպիչներին ու հասցրեց ասել շատ լավ միջոցառում էր, հատկապես ֆինալնն էր դուր էկել, չտրամաբանելով, որ 2-րդ գործողություն Էլ կա…

Պահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից… «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ» երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյան»:

Կիսվել նյութով