Ազատ խոսքՄամուլ

«Պահանջում եմ ձախողված ու մեր անվտանգությունը զրոյացրած քաղաքական թիմի հրաժարականը». Լիլիթ Բլեյան

«Պահանջում եմ ձախողված ու մեր անվտանգությունը զրոյացրած քաղաքական թիմի հրաժարականը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճգնաժամն Արցախում չի, Հայաստանում է։ Երբ 100%֊ով ձախողված իշխանությանը հնարավոր չի լինում հեռացնել (մեխանիզմները չկան կամ չեն աշխատում), երկիրը հայտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։

Արցախում հումանիտար ճգնաժամ է, քանի որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է։ Եթե անգամ էս պահին ճանապարհի ու գազի հարցերը կարգավորվեն, հումանիտար ճգնաժամը չի դադարելու, քանի դեռ Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծում չի ստացել։

Էդ ճգնաժամի մասին ա խոսում նաև էն ահռելի դժգոհության ալիքը, որ կա մարդկանց մեջ, ու որը չի տանում որևէ արդյունքի։ Հիմար վիճակում ենք, ինչ խոսք։

Ես, որպես քաղաքացի, պահանջում եմ ձախողված ու մեր անվտանգությունը զրոյացրած քաղաքական թիմի հրաժարականը։ Ճգնաժամը պիտի հանգուցալուծվի վերջապես»:

Կիսվել նյութով