ՄամուլԱզատ խոսք

«Պահանջում եմ անհապաղ հայտարարել մոբիլիզացիա ՀՀ ողջ տարածքում». Արթուր Գրիգորյան

«Պահանջում եմ անհապաղ հայտարարել մոբիլիզացիա ՀՀ ողջ տարածքում». Արթուր Գրիգորյան

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

1. Անհապաղ հայտարարել մոբիլիզացիա ՀՀ ողջ տարածքում,

2. Ազգաբնակչությանը տալ ռազմական, առաջին բուժօգնության առավելագույն գիտելիք հնարավորինս կարճ ժամանակում,

3. Պատրաստ լինել թշնամու կողմից թեթև զրահապատ մեքենաներով և մոբիլ խմբերով մի քանի ուղղություններով հարձակմանը դիմակայելուն, հակահարձակման և առաջ շարժվելուն՝ օգտագործելով մեր ողջ արսենալը,

4. Տվյալ ուղղությունները մաքսիմալ հագեցնել համապատասխան սպառազինությամբ (ապահովելով նրանց և զորքի դիրքավորման վայրերի անտեսանելիությունը),

5. Անձնակազմին տալ ճիշտ հրահանգավորում,

6. Ստեղծել զինամթերքով ու տեխնիկայով հագեցած 8-12 հոգանոց մոբիլ խմբեր,

7. Բարձրացնել սպայական կազմի, զորքի և բնակչության բարոյահոգեբանակն վիճակը ու ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ:

Այս ամենն անել ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ:

Հ.Գ. Պատերազմը պարտադիր չէ, բայց դրան միշտ պատրաստ լինելը՝ կենսական»:

Կիսվել էջում