ՄամուլՏեսանյութ

Չունեմ հարուստ բարեկամներ, սակայն կա պետություն, որը պարտավոր է բուժել իր վիրավոր զինվորին՝ անվճար. ազատամարտիկ (Տեսանյութ)

Չունեմ հարուստ բարեկամներ, սակայն կա պետություն, որը պարտավոր է բուժել իր վիրավոր զինվորին՝ անվճար. ազատամարտիկ

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ազատամարտիկ Աշոտ Ղուլյանը։

«Այնքան ժամանակ եմ մտնելու լայվ, մինչեւ վարչապետի աշխատակազմը, մեր ղեկավարությւունը ուշադրություն դարձնի ինձ եւ ինձ նման ազատամարտիկներին, որոնք ունեն առողջական լուրջ խնդրներ։

1993 թվականին ընկել եմ սնարյադի տակ, ծանր վիրավորում եմ ստացել։ Դրանից հետո ենթարկվել եմ ծանր վիրահատության։ Ես հիմա ոչ մի օգնություն չեմ ստանում։

Ես հավաքել եմ մի շարք փաստաթղթեր, որը ՊՆ-ն էր ինձնից պահանջել, հիմա այդ փաստաթղթերը գտնվում են Սոցապ վարչությունում. սպասում եմ նիստին, իսկ թե նիստը երբ տեղի կունենա, դա ոչ ոք չգիտի։

Ես չեմ կարող այլեւս սպասել, սպասում եմ բավականին երկար ժամանակ։ Ինձ պետք չի սնայպերով ման գալ, ես արձագանքում եմ ձեզ, դուք էլ ինձ արձագանքեք։ Որտե՞ղ մոտենամ, ո՞ր համայնքներին մոտենամ:

Ես չեմ ասում՝ ինձ գումար կամ տուն տվեք, ասում եմ՝ գնեք վերականգնել իմ առողջությունը։ Առողջական վիճակս այս պահին ծանր է։

Ես չունեմ հարուստ բարեկամներ, սակայն կա պետություն, որը պարտավոր է բուժել իր վիրավոր զինվորին՝ անվճար։ Աստված չանի, եթե սահմանին լարված վիճակ լինի, ես ու իմ նման տղաները գնալու են սահման»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով