ՄամուլՏեսանյութ

Չկա տարիքային սահմանափակում. նոր բնակարանային ծրագիր

Չկա տարիքային սահմանափակում. նոր բնակարանային ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 9-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 39-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

ՀՀ վարչապետռ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրին, որը հստատվեց այսօր:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց, որ այդ 25 մլն դրամի 12 մլն դրամը եւ դրա 12 տոկոսի չափով տոկոսագումարները պետությունն է մարում, եւ մարում է 10 տարվա ընթացքում:

նորակառույց բնակարաններ

Փաշինյանը շարունակեց. «Ըստ էության, բանկի ռիսկը դառնում է 13 մլն-ը, որովհետեւ մնացած 12 մլն-ը եւ տոկոսները փակելու է տոկոսները: Կառավարությունը 12 մլն դրամի չափով երաշխիք է տալիս բանկին եւ փակում վարկը»:

Ընդ որում, այս ծրագրի շհառուներ են ոչ միայն սահմանամերձ բնակվայրերի բնակիչները, այլ ցանկացած ամուսնական զույգ, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է:

«Օրինակ, եթե Երեւանի որեւէ բնակիչ ցանկություն կունենա սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցել, նա կարող է այս ծրագրի շահառու դառնալ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ եթե ասենք քաղաքացին 20 մլն դրամի վարկ է վերցրել, որից 12 մլն-ը փակում է պետությունը, եւ այդ ընթացքում ունենում է երրորդ երեխան, այստեղ աշխատում է նաեւ մյուս ծրագիրը եւ եւս 2 մլն դրամ նրան տրամադրվում է:

Փաշինյանը նկատեց, որ եթե այդ քաղաքացին զինվորական էլ լինի, էլ ավելի մեծ կլինի աջակցությունը. «Էս պահերը մենք ճիշտ ենք չէ՞ հասկանում: Հետո ստուգո՞ւմ եք, որ չպարզվի, որ մենք այսպես  ճոխ-ճոխ ասում ենք, բայց սահմանափակումներ ենք գրել հետեւի տողում»:

Կիսվել էջում