Մամուլ

«Չի եղել մի ղեկավար, որ ընկնի ժողովրդի առաջ, մտնի փշալարի մեջ ու հոգին դնի պայքարի համար՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը»․Սասուն Միքայելյան

Գյումրիում Սասուն Միքայելյանն իր ելույթի ժամանակ ասեց.- «Այսքան տարի ինձ չի հաջողվել մի տեղ տեսնել այսքան գյումրեցի, որ ասեմ՝ շնորհակալություն ձեր թասիբի համար, ձեր միասնության, ձեր նամուսի, պայքարի համար:

Դուք արդեն քանի տարի այդ ճանապարհով եք անցել ու երբեք չեք հուսահատվել, դուք այսօր նորից կանգնած եք հրապարակում ու պայքարում եք ոչ թե իշխանության գալու, այլ մեր տառապանքի, մեր հաղթանակի, մեր պայքարի համար:

Եվ ահա այսօր օրհասական պահեր ենք ապրում՝ ազատվելու համար այդ բռնապետներից, այս հերոսական ժողովուրդը, որ հող է ազատագրել, ընկել է ընդամենը մի 50 հոգու ձեռքը, որոնք թալանել են, կեղեքել են ու հարստացել են ժողովրդի հաշվին: Այսօր ժամանակն է զարկ տալու, որպեսզի մարդն իրեն զգա անկախ, ազատ Հայաստանի բնակիչ:

Ամեն մեկս պարտավոր է իր պայքարի բեռը կրել, կոչ եմ անում ամսի 1-ին ինչով կարող եք՝ ոտքով, սայլով կամ մեքենայով հասեք Երևան: Չի եղել մի ղեկավար, որ ընկնի ժողովրդի առաջ, մտնի փշալարի մեջ ու հոգին դնի պայքարի համար, այսօր այդ առաջնորդն այստեղ է՝ Նիկոլ Փաշինյանը»:

 

 

Կիսվել նյութով