Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3000-ի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3000-ի

Worldometers.info-ի տվյալներով Չինաստանում նախորդ օրը գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 54 դեպք և հայտնաբերվել է 400-ից ավել նոր հիվանդ:

Միայն վերջին օրում հաստատվել է 409 նոր դեպք։

Ըստ ստացված տեղեկությունների՝ վիրուսի դեմ իմունիտետ չի առաջանում: 11 477 պացիենտ է գտնվում Չինաստանի հիվանդանոցներում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Վերջին ամենաթարմ տվյալներով նոր կորոնավիրուսից հիվանդանալու 80 հազար 324 դեպք է գրանցվել: Մահվան բոլոր դեպքերից 41-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ արդեն գրանցվել է վարակման 763 դեպք, ընդ որում՝ 161-ը վերջին մի քանի օրում: 7 պացիենտ է մահացել, 18-ը ապաքինվել է, 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Կիսվել էջում