ԱշխարհՄամուլ

Չինաստանի առաջարկը Հայաստանին՝ Անկախության 27-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում

Նիկոլ Փաշինյանին ՀՀ անկախության 27-ամյակի առիթով ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:

Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում է ապրել: Երկկողմ բարձր մակարդակի սերտ շփումները և քաղաքական փոխվստահությունն անընդհատ ամրապնդվում են, համագործակցությունը զանազան ոլորտներում՝ խորանում՝ իրական նպաստ բերելով մեր ժողովուրդների կյանքում:

Չինական կողմը կարևորում է Հայաստանի՝ որպես գործընկերոջ դերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Ես պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու՝ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացն ու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունն ապահովելու նպատակով:

Մաղթում եմ Ձեր երկրին բարգավաճում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն հաջողություն»:

Կիսվել նյութով