Ազատ խոսքՄամուլ

Չէ, սրանք, իրոք, հաճույք են ստանում, երբ իրենց հայհոյում են․ Մարգարիտ Եսայան

Չէ, սրանք, իրոք, հաճույք են ստանում, երբ իրենց հայհոյում են․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջեր եւ մեռածներ

Սրանք չեն հարգում ձեր կյանքը, չեն հարգում եւ ձեր մահը․․Գնում եմ գերեզմանատուն, ահավոր խցանում է Թոխմախի գերեզմանատան ճանապարհներին, Դավիթ-Բեկ փողոցի մեծ խաչմերուկում․․․

Մտածում եմ, դե, նորմալ է, մեքենաները շատ են, մարդիկ գնում են իրենց ննջեցյալների շիրիմներին այցի, խունկ ծխելու, ծաղիկ դնելու, լաց լինելու, աղոթելու․․․։ Բայց, արի ու տես, որ օրվա ճիշտ այն ժամին, երբ մարդկանց հոսքը առավել է լինում, ասֆալտին փռողների ռեժիմը որոշել է ասֆալտ փռել, այո, դեպի Գաջի գործարանի գերեզմանատան մուտք տանող Դավիթ-Բեկ փողոցի բանուկ հատվածում, խաչմերուկից մի 150 մետր վեր․․

Հսկա մեքենաները շարել են, ասֆալտը լցնում են ու կանգնած ծխում, գործ են անում, Իբր գործ են անում․․․Ու վիշտդ թողած ուզում ես էս անասուններին մի երկու «քաղցր» խոսք ասել,/խոսքս բանվորական ուժի մասին չէ/, ուղեղները լվացած են սրանք, ուղեղ չունեն։

Սակայն, ավելի հավանական եմ համարում, որ սրանք դիտմամբ են այսպես վարվում, միտումնավոր, մարդկանց ավելի ծաղրելու, ձեռ առնելու, մարդկանց վշտի վրա լպիրշանալու նպատակով․․․․

asfalt

Արդեն վերադարձին, տաքսու մեջ լսում են, հաղորդավարը հայտնում է մի շարք փողոցներում խցանումների մասին, «որովհետեւ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում», եւ, քանի որ մի քիչ գիտեմ մայրաքաղաքը, հասկանում եմ, որ այս ասֆալտչիների իշխանությունը որոշել է դեպի գերեզմանատներ տանող ճանապարհներին մարդկանց երթեւեկը բարդացնել․․․

Չէ, սրանք, իրոք, հաճույք են ստանում, երբ իրենց հայհոյում են․․․Բայց՝ ոչ, իրականում սրանք շատ նպատակային քանդում են ամեն ինչ, անգամ մեր ժողովրդի՝ վիշտը սգալու իրավունքը․․

Ամփոփեմ՝ այսօր մեր երկրում իշխանությունը զավթած հրոսակախումբը չի հարգում ոչ միայն մահը/վկան հազարավոր պատերազմական զոհերը եւ քովիդի զոհերը/այլեւ, չի հարգում կյանքը, /վկան՝ մարդկանց կյանքը դժոխքի վերածելը/․․․․

Այս զավթիչների հրոսակախումբը չի հարգում նաեւ ծնունդը, վկան՝ Սուրբ Հարության Տոնը չհարգելը, Սուրբ Հարության պատարագը արհամարհելը, ձվի անիմաստ եւ եղկելի դիֆիցիտի ստեղծումը /հատուկ ուզում են ստեղծել հայի այդպիսի կերպար, ձվի համար կռիվ տվող, որ աշխարհը նայի եւ հիասթափվի հայից/,․․․ Հարգելի հայ ժողովուրդ ձեզ չեն հարգում, չեն հարգում ձեր ծնունդը, ձեր կյանքը, ձեր մահը, ձեր սուգը եւ ձեր վիշտը․․․

Սրանք ձեզ համարում են արհամարհանքի մատերիալ․․․․Մտածեք, հարգելի հայեր, ի վերջո, սրանց ռադ անելու հարցում շատ եք հապաղում․․․Դուք գոնե ինքներդ ձեզ հարգո՞ւմ եք․․․Ննջեցյալների հարգանքի օրը սրանք անգամ պաշտոնապես չհամարեցին ոչ աշխատանքային, մեռելոցն էլ ձեզ շատ համարեցին․․ Այո, ինչպես ձեր կյանք են շատ համարում, այնպես էլ ձեր մահը։

Ողջերի մեջ լինեք, թե՝ մեռածների, սրանց համար միեւնույնն է, դուք սրանց պետք չեք, սրանց պետք է տարածքը, Հայաստանը, որ բացեն թուրքի առաջ եւ իրենց դըմփ-դըմփ-հու-ով խլացնեն ձեր որբացող երեխաների լացը․․․․

Կողմնորոշվեք, դուք ողջե՞րի մեջ եք, թե՝ մեռածների․․․։ Մեռածներին այլեւս ոչինչ չի սպառնում, նրանք, վստահ եմ, կգտնեն աստծո արքայությունը․․, քանզի Քրիստոս հարյավ ի մեռելոց եւ ցույց տվեց փրկության ճանապարհը․․․Իսկ դուք, ողջերդ, համաձա՞յն եք թուրքի ոտքերը լվանալ․․․

ՀԸ՞․․․․»:

Կիսվել նյութով