Մամուլ

Չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի․ Գևորգ Պետրոսյան

Չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Գիտնականին սուրճն էլ է՞ շատ…

Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի:

Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է…

Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում…
Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ…
Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:

Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:

Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար…»։

Կիսվել էջում