Մամուլ

Չեք հասկանում, որ էսօր էտ տեղը չի․ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել թոռնիկի ձեռքը բռնած

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև ՀՀԿ-ն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել թոռնիկի ձեռքը բռնած։

Երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Սակայն նա համառորեն չպատասխանեց լրագրողների հարցերին՝ բոլոր հարցերը թողնելով անպատասխան, միայն ասելով` որ այսօր այդ օրը չէ։

Փոխարենը լրագրողների որոշ հարցերին պատասխանեց ՀՀ Աժ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե երբ կխոսի Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, և նա կխոսի»։ Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ երբ է այդ ժամանակը։ ԱԺ նախկին խոսնակն արձագանքեց. « Մեզ համար ամեն օր է ժամանակը»։

Կիսվել նյութով