ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Չենք թողելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու. Արման Աբովյանը՝ իմքայլականներին (Տեսանյութ)

Չենք թողելու մարսեք, 100 տոկոս չեք մարսելու. Արման Աբովյանը՝ իմքայլականներին (Տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ իշխանական պատգամավոր Արփի Դավոյանի ելույթին։

«Ինչ լավ ա՝ սկսեցիք խոսալ, արդեն ձեններդ դուրս ա գալիս. արդեն հելել, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր ա: Ընդդիմությունը միշտ էլ լինելու ա խնդիր, պատրա՛ստ եղեք:

Ընենց խնդիր ենք լինելու ձեր համար, 100 տոկոս իմացեք դա: Չե՛նք թողնելու մարսեք: Շահարկումներից եք խոսում… Էն որ մեծ ստատուսներ էիք գրում՝ գերիների հարց ենք լուծում, լուծեցի՞ք:

Էդ ի՞նչ շահարկումների մասին եք խոսում: Խոսում եք նրա մասին, որ Ադրբեջանը 2 միլիարդ 700 միլիոն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք, այսպես կոչված, «Հետադիմական մտքերի» ու խաղաղության մասի՞ն: Է՞դ ենք շահարկում, թե՞ շահարկում ենք էն, որ ասում ենք՝ այո՛, ունակ չեք: Ունակ չեք, չե՛ք կարում, ադեկվատ չեք:

Արման Աբովյան

Սյունիքից եք խոսում, բան չունեմ ասելու, ունեք պատգամավորներ Սյունիքից, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավորը գնացել ա Սյունիք ու, որոշ տեղեկություններով, ծեծ ա կերել, սենց բաներ կան, կարաք ձեր մեջ հարցնեք՝ ով ա գնացել: Էդ էլ ա շահարկում, չէ՞: Ե՞րբ եք երեխեքին հետ բերելու, դա շահարկում ա, հա՞:

Բա ես ի՞նչ անեմ, որ էդ հարցը հուզում ա բոլորին, փաստորեն էդ հարցը ձեզ տալ չի կարելի: Փաստորեն, էն՝ ինչ ձեր դուրը չի գալիս, շահարկում ա»,- ասաց Աբովյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում