Շոու-բիզնես

«Չեմ կարող այդ օրը պարել եւ ուրախանալ». Մարինա Մարտիրոսյանի՝ 40-ամյակը չնշելու պատճառները

«Չեմ կարող այդ օրը պարել եւ ուրախանալ». Մարինա Մարտիրոսյանի՝ 40-ամյակը չնշելու պատճառները

Bravo.am-ը գրում է․ Մարինա Մարտիրոսյանն ապրիլի 2-ին դարձել է 40 տարեկան: Ռուսաստանաբնակ պարուհին BRAVO.am-ի հետ զրուցել է ամուսնու նվերի մասին, որն այդպես էլ չի կարողացել վայելել, նաեւ 2016 թվականից հետո ծննդյան օրը չկարեւորելու մասին:«Ապրիլյան պատերազմից հետո օրն այլեւս տոնական չէ ինձ համար:

Նախընտրում եմ տարեդարձս ամսի 3-ին կամ 4-ին նշել: Չեմ կարող պարել եւ ուրախանալ՝ չհիշելով այդ օրը զոհված մեր հերոսների մասին: Մոմ եմ վառում, աղոթում նրանց հոգիների հանգստության համար:

Այս տարի որոշեցինք նույնիսկ ուշացումով չնշել. հաճեխ եմ լսել, որ 40-ամյակը չեն տոնում, բացի այդ, ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս հավաքույթներ կազմակերպել»,- պատմել է նա:

Մարինա Մարտիրոսյան

Անակնակալների պակաս չի ունեցել.«Կեսգիշերին ամուսնուս քույրն ու եղբայրը, ԱՄՆ-ում բնակվող մեր բարեկամները տեսազանգով միացան մեզ, եւ առցանց նշեցինք: Ինչ խոսք, շնորհավորանքների եւ հաճելի բարեմաղթանքների պակաս էլ չեմ ունեցել:

Ամուսինս ամերիկյան հայտնի դաշնակահար, սոուլ վոկալիստ Ֆրենկ ՄաքՔոմբի համերգի տոմս էր նվիրել, ցավոք, չգնացինք. որոշեցինք վտանգի չենթարկել մեզ: Երեխաներս, իմանալով, որ սիրում եմ այգու աշխատանքներով զբաղվել, ձեռնոցներ են նվիրել»,- նշել է պարուհին:

Մեծանալուց չի նեղվում. «Երբեմն մտածկոտ եմ դառնում, ինձ թվում է՝ կարող էի ավելին անել, բայց դա տխրելու պատճառ չէ:

Որպես հիշարժան տարեդարձ կառանձնացեմ 8-ամյակս. շատ-շատ հյուրեր ունեինք, հելիում գազով փուչիկ ունեի, անձրեւից հետո երկնքում ծիածան կար, որոշեցի տակով անցնել, մտածում էի՝ ես տղա դառնամ, փուչիկս էլ՝ ֆուտբոլի գնդակ. շատ քայլեցի, բայց այդպես էլ չհասա ծիածանին (ծիծաղում է,-հեղ.)»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում