ԱշխարհՄամուլ

Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

Այս մասին հաղորդում է News․am-ը` հղում տալով Tyden. cz-ին:

Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին:

«Դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»,-ասել է նա:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության ղեկավար Մարիա Բենեշովան այդ հարցով այլ տեսակետ ունենա:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

Կիսվել նյութով