Մամուլ

«Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ այլ ազգի մեջ ավելի բարձր անուն»․ Տիգրան Խզմալյան

Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ այլ ազգի մեջ ավելի բարձր անուն։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հաց Բերողի ծննդյան օրն է։ Մեր սերնդի լավագույն մասը կմնա ազգի հիշողության մեջ հերոսական անուններով, ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Բեկորը, Դուշման Վարդանը։ Մի մասը կհիշվի ստորացուցիչ մականուններով։

Բայց միայն Արթուր Սարգսյանին է ժողովուրդը պարգևել Հաց Բերողի կոչումը։ Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ այլ ազգի մեջ ավելի բարձր անուն։ Նրան արձաններ մի դրեք։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ իրական արձանները մեր սրտներում են և լեզվի մեջ։

Նրա արձանը վաղուց արդեն դրված է, երկու հազար տարի առաջ, այն էլ երկու հատ՝ Գառնիի արևային տաճարի մուտքի սյուների հիմքում փորագրված բարձրաքանդակներով։ Բոլորը տեսել են, և համարյա ոչ ոք չի նկատել աշխարհի բեռն իր ուսերին պահած ու դրանից մի քիչ կուզիկ դարձած այս հերոսին։

Նայեցեք՝ սև-սպիտակ լուսանկարով ավելի լավ է երևում։ Հաջորդ անգամ Գառնի այցելելուց հիշեք նրան՝ աշխարհը շալակող աննկատ մարդուն` Հաց Բերողին»։

Կիսվել էջում