Մամուլ

Չարենցավան-Հրազդան ճանապարհին մերկասառույցը հայելի է դարձրել ճանապարհը

Երբ հանրապետությունում ձյուն է տեղում, ակնհայտ երևում է, թե որ ճանշիններն են սրտացավ մոտենում աշխատանքին, իսկ որ ճանշիններն են գլուխ պահում և «ջայլամի կեցվացք» ընդունում։ Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 27-ին, բարձիթողի իրավիճակ է ստեղծվել Չարենցավան-Հրազդան այդ մի քանի կմ-ոց ճանապարհահատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Աբովյանում, Չայնիի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան ճանապարհներին ճանշինը օպերատիվ է գործել ու հսկայական աշխատանքներ է կատարել երթևեկությունը անվտանգ դարձնելու համար, աղ ու ավազով  մշակել է ճանապարհները, ապա նույնը չես կարող ասել Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածի մասին։

Մինչ Գեղարքունիքի մարզի սկզբնամաս բարձիթողի վիճակ է։ Ճանապարհը պատված է մերկասառույցով, իսկ տեղի ճանշինները ասես «գործադուլ» արած լինեն։ Չեն բարեհաճում գոնե աղ ու ավազ լցնեն, իսկ վարորդներն էլ «քաղցր խոսքեր» էին շռայլում նրանց հասցեին։

Բարեբախտաբար մի քանի կմ-ոց մերկասառույց ճանապարհին ավտովթարներ տեղի չեն ունեցել և դա առաջին հերթին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկների, ովքեր վարորդներին մի պահ հորդորում են որպեսզի չշարժվեն, ապա նրանց անվտանգ ուղեկցում են Չարենցավանից միչև Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզից էլ հետադարձ՝ միչև Աբովյան։

Կիսվել էջում