Մամուլ

Չարենցավանում ամուսինը կրակել է 20-ամյա իր կնոջը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Չարենցավանում ամուսինը կրակել է 20-ամյա իր կնոջը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Չարենցավանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 06։30-ի սահմաններում Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Ա-ն իր անվամբ հաշվառված «GAMO» հրացանով կրակել է իր կնոջ՝ 20-ամյա Հայարփի Ղ-ի ուղղությամբ։

շտապ օգնություն

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի ոստիկանները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ հայտնաբերել են Հայկ Ա-ին, այնուհետև կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ներկայացրել նաև հրացանը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, այդ թվում՝ դատաբժշկական։

Կիսվել նյութով