ՄամուլՏեսանյութ

«Ուրիշ երկրում աշխատածի համար իրավունք չունի այստեղ փող վերցնի»․ հարցում՝ խոպանչիներին հարկելու մասին

«Ուրիշ երկրում աշխատածի համար իրավունք չունի այստեղ փող վերցնի»․ հարցում՝ խոպանչիներին հարկելու մասին

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ Կառավարությունն ինչո՞ւ է հարկ ուզում խոպանից վերադարձածներից, դա ճի՞շտ են համարում են։

Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները հայրենիք վերադառնալուց հետո նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։

Բացի այն, որ արտագնա աշխատանքի մեկնածները նաև այնտեղ են հարկեր վճարում, բանից պարզվում է, որ իրենց եկամտի մոտ 10%-ը պետք է Հայաստանում վճարեն։

Հարցվածների մեծամասնությունը ասաց, որ դա սխալ է, քանի որ մարդիկ այստեղ աշխատանք չեն ունեցել, դրա համար էլ մեկնել են արտագնա աշխատանքի։

Կիսվել էջում