Մամուլ

Ուսուցչի բարձր տրամադրությունը մեծ դեր ունի որակյալ կրթության ապահովման գործում․ Պետք է տարին սկսել հաճելի նորություններով

Ուսուցչի բարձր տրամադրությունը մեծ դեր ունի որակյալ կրթության ապահովման գործում․ Պետք է տարին սկսել հաճելի նորություններով

Սերոբ Խաչատրյանի Ֆեյսբուքյան էջի գրառումը․

«ԿԳ նախարարությանն առաջարկում եմ չշտապել դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու հարցում։

Նախ, պետք է ավելացնել ներդրումները, բարելավել կրթության կազմակերպման գործընթացը, հետո նոր խստացնել արդյունքի վերահսկումը։ Ժամանակակից աշխարհում հիմնական ներդրումներն արվում են գործընթացը բարելավելու ուղղությամբ։

Բացի այդ, կարևոր է նոր ուսումնական տարին սկսել հաճելի նորություններով, որպեսզի ուսուցիչները ոգևորված մտնեն դասարաններ։ Ուսուցչի բարձր տրամադրությունը մեծ դեր ունի որակյալ կրթության ապահովման գործում։

Առաջարկում եմ լուրջ քննարկումներ կազմակերպել»։

Կիսվել նյութով