Աշխարհ

Ուսադիրներդ պոկելու եմ․ Թուրքիայի նախագահի թեկնածուն քննադատել է Էրդողանին ծափահարած գեներալին

Ուսադիրներդ պոկելու եմ․ Թուրքիայի նախագահի թեկնածուն քննադատել է Էրդողանին ծափահարած գեներալին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն խիստ է արտահայտվել իրեն ուղղված Էրդողանի քննադատության ժամանակ ծափահարած գեներալին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ CHP-ի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն հայտարարել է, թե անթույլատրելի է, որ բանակի գեներալը ծափահարում է մի կուսակցության նախագահի քննադատությանն ուղղված մեկ այլ կուսակցության անդամին։

«Դու Էրդողանի կուսակիցը չես։ Դու թուրքական բանակի գեներերալ ես ու իրավունք չունես նման բան անելու։ Ես պոկելու եմ քո ուսադիրները»,-հայտարարել է Մուհարեմ Ինջեն։

Կիսվել նյութով