ՄամուլՏեսանյութ

Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին (Տեսանյութ)

Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ում այսօր «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցած ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել դռնփակ հանդիպումից։

«Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ` ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։

Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈւ-երին՝ կատարելու ենք պատվով»։

hh sahman

Ասրյանը չի հերքել, որ Սյունիքում` Սև լճի տարածքում, հակառակորդը փորձել է մոտենալ ՀՀ մարտական դիրքին, բայց չի հասել այնպիսի հեռավորության, որ կարողանա ինչ-որ վնաս պատճառել։ «Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա, տալով կորուստ, հետ է քաշվել»,– ասել է նա։

Մեկնաբանելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, թե ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասել է, որ նախարարի հայտարարությունը զինված ուժերի համար մարտական խնդիր է, և իրենք պլանավորում են այդ խնդրի իրականացումը։ «Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետները ես իրավասու չեմ ներկայացնելու»,– ասել է նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով