Մամուլ

Ունենալու ենք հրաշք շաբաթ․ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք․․․»։

Կիսվել էջում