Ազատ խոսք

«Ում պետք էր, բոլորը հասկացան, չէ՞, ինչ է կատարվել մեր հայրենակցի հետ». Կարեն Վրթանեսյան

«Ում պետք էր, բոլորը հասկացան, չէ՞, ինչ է կատարվել մեր հայրենակցի հետ». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Արտակարգ իրավիճակը, ինչպես պարզ է դառնում, միայն «լրատվամիջոցային կարանտին» մտցնելու համար էր։

Երեք օր առաջ լայվով ասացի, գրեցի էլ մի քանի անգամ, որ այդ սահմանափակումները շրջանցելը հեշտ է, իսկ ստեղծված ինֆորմացիոն վակուումը լցվելու է ՀԵՆՑ խուճապային բամբասանքներով, ապատեղեկատվությամբ։

Եւ ահա, թե ինչ եղավ այս երեք օրում։

1. Մարդիկ ինչպես և իրար հետ կիսում էին լինկեր, այնպես էլ շարունակում են տեղեկություններ կիսել՝ չստուգված, հաճախ սխալ, հաճախ խուճապային։ Մեսենջերով, Վայբերով, Վոթսափով ևն։ Մանկապարտեզների ու դպրոցների «ծնողական խմբերը» Վայբերում կան և գործում են, ՖԲ-ում փակ խմբերի անդամության հրավերներ եմ ստանում տարբեր մարդկանցից և այլն, և այլն։

2. Մարդկանց մեծ մասը տեղյակ էլ չէ ինչ-որ սահմանափակումներից, ու բացեիբաց տարածում է «արգելված լինկեր» իրենց էջերում, տո նույնիսկ պետական լրատվամիջոցներն են «արգելված ինֆո» հրապարակում։

3. Ավելին՝ ցանկացած ոք, ով կուզի շրջանցել այդ սահմանափակումներն առանց որևէ օրենք ու հրահանգ խախտելու, հանգիստ կարող է դա անել։ Ստորև զուտ մեկ օրինակով շրջանցելու մի քանի ձև ներկայացնեմ…

Տարբերակ Ա. «Այսօր РБК-ում շատ հետաքրքիր մի լուր կարդացի Սոչի ժամանած ՀՀ քաղաքացու մասին։ Մարդը գործեր ուներ Ռուսաստանում, բայց հիմա իր պլանները լրիվ խախտվեցին»։

Ում պետք էր, բոլորը հասկացան, չէ՞, ինչ է կատարվել մեր հայրենակցի հետ։

Տարբերակ Բ՝ «լրատվամիջոցային». «Մեր խմբագրությունը հարց է ուղարկել ԱԳՆ, Պարետատանը և Միասնական տեղեկատվական կենտրոն, խնդրելով ճշտել, թե ինչքանով են հավաստի ռուսաստանյան մամուլում տարածվող այն լուրերը, որ Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և նա այժմ մեկուսացված է Սոչիի հիվանդանոցներից մեկում»։

Տարբերակ Գ. «Ուրախալի լուր. Փնտրեք ռուսաստանյան մամուլի այսօրվա հրապարակումներում «Сочи» և «гражданин Армении» բառերով, և կտեսնեք, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը չի դադարել, և մեր հպարտ քաղաքացիները արտահանման նոր ոլորտներ են յուրացվում։ Կեցցե՛ նիկոլապետությունը, ընկերնե՛ր, դուխո՛վ»։

Հայաստանի լրատվական դաշտում դեռ շատ մարդ կա, որ սովետական գրաքննությունը խաբելու հարուստ փորձ ունի, մարդիկ, որոնք աշխատել են պարետային ժամի և բազմաթիվ այլ սահմանափակումների պայմաններում։ Ով էլ այդ փորձը չունի, շատ արագ այն ձեռք կբերի։

Սթափվե՛ք, գժուկներ»։

Կիսվել նյութով