Մամուլ

Ում էր աչքով տալիս Հռիփսիմե Գրիգորյանը, որ քիչ մնաց՝ ընկներ

Ում էր աչքով տալիս Հռիփսիմե Գրիգորյանը, որ քիչ մնաց՝ ընկներ

Այսօր ԱԺ նիստում պատգամավոր, զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը իր ելույթը ավարտելուց և պատգամավորներից մեկին աչքով անելուց հետո, ամբիոնից իջնելուց սայթաքեց և քիչ էր մնում ընկներ։

Դահլիճում ներկա պատգամավորները տարբեր կողմերից անհանգստության նշաններ ցույց տվեցին, իսկ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը ինչպես միշտ իրեն չկորցրեց և փորձեց հումորով անցում կատարել ստեղծված անհարմար իրավիճակից։

«Կարեղ եք զբաղեցնել Ձեր տեղը․․․ զգո՜ւյշ, զգո՜ւյշ․․․ զգուշությամբ զբաղեցրեք Ձեր տեղը․․․»։

Դահլիճում ծիծաղ և իրարանցում սկսվեց, ինչի ներքո Հռիփսիմե Գրիգորյանը «զգուշությամբ» զբաղեցրեց իր տեղը։

Կիսվել նյութով