Աշխարհ

Ուկրաինան մեծ թափով պատրաստվում է պատերազմի․ Նարիշկին

Ուկրաինան մեծ թափով պատրաստվում է պատերազմի․ Նարիշկին

Կիևի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծում կենտրոնացրել են Ուկրաինայի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները, MK-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Ո՞րն է նպատակը, կարծում եմ՝ ոչնչացնել ժողովրդական հանրապետությունները, և այս ամենը Ռուսաստանին և Ուկրաինաին պատերազմի մեջ ներքաշելու համար»,- ասել է նա։

donbas

Նրա խոսքով՝ ազգայնականներն ու արևմտյան մենթորները պատերազմի են դրդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Միաժամանակ նա Դոնբասում դիմակայությունն անվանել է Ուկրաինայի գլխավոր սպառնալիքը։

«Այդ հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​ճանապարհն է: Սա մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված միջոցառումների համալիրի իրագործման ճանապարհն է»,- ընդգծել է Նարիշկինը:

Կիսվել էջում