Աշխարհ

Ուկրաինան իր կրակային հսկողության տակ է վերցրել Ղրիմ տանող ճանապարհները

Ուկրաինան իր կրակային հսկողության տակ է վերցրել Ղրիմ տանող ճանապարհները

Խերսոնի մարզում ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրի աջ ափից Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա կրակային հսկողության տակ վերցնել Ղրիմ տանող «ցամաքային կամուրջը»՝ պարանոցը, որը գտնվում է Խերսոնից մոտ 100 կմ հեռավորության վրա, գրում է. Financial Times-ը։

Խոսքը Խերսոն – Արմյանսկ, Խերսոն – Մելիտոպոլ և Մելիտոպոլ – Ջանկոյ երթուղիների մասին է։ Այդ ուղիներով Ռուսաստանն իր զորքերը մատակարարում է Ուկրաինայի հարավում և Ղրիմում։

Բացի մատակարարման ուղիներից, ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել հեռահար հրետանի՝ թերակղզում ռուսական զինամթերքի պահեստներ և նյութատեխնիկական ապահովման օբյեկտներ խոցելու համար:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդական Սերխի Կուզանի խոսքով՝ Խերսոնի շրջանը «ռազմավարական տեսանկյունից կարևոր է, քանի որ այն մեզ տալիս է կրակի հսկողություն Ղրիմից եկող ճանապարհների վրա, որոնք ռուսներն օգտագործում են որպես մատակարարման գծեր»։ «Դա շատ մեծ հարված կլինի ռուսական ուժերին»,- կանխատեսում է նա։

Չնայած Դնեպրի աջ ափից ռուսական զորքերի դուրսբերման հայտարարությանը, ըստ Կուզանի, «նրանց լավագույն ցամաքային ուժերը մնացին» Խերսոնի շուրջը, և Դնեպրի արևելյան կողմում տեղակայված հրետանին կարող է հասնել ճակատային գիծ:

Մինչդեռ Խերսոնի ազատագրումը Ուկրաինային հնարավորություն չի տա անմիջապես լայնածավալ հարձակում սկսել Ղրիմի դեմ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան պաշտոնյային։

Նա նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար դեպի Ղրիմ անցումը կխոչընդոտվի թերակղզու հետ սահմանին ամրացված պաշտպանական գծերի պատճառով։

Կիսվել էջում