Աշխարհ

Ուկրաինայում սպանվել է Քադիրովի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը

Ուկրաինայում սպանվել է Քադիրովի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը

Ուկրաինայում լիկվիդացվել է Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության գնդի վաշտի հրամանատար, կապիտան Ասվադ Իդրիսովը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության կենտրոնը։

qadirov

Բացի այդ, հաղորդվում է, որ զոհվել են գնդի հինգերորդ վաշտի հրամանատար, պարետ Գափուր Դաքալովը և գնդի չորրորդ վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Ալի Բետիշևը։

Նշենք նաև, որ Ուկրաինայում Լուգանսկի շրջանում ուկրաինացիները խոցել և վայր են գցել Су-25 մարտական օդանավը, որի ղեկին Ռուսաստանի օդուժի պահեստի գեներալ-մայոր Կանամատ Բոտաշևն էր:

BBC ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդագրության համաձայն, Բոտաշևն ամենաբարձրաստիճան ռուս օդաչուն է, որի զոհվելու մասին հայտնի է դարձել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ուկրաինական ՀՕՊ-ը Բոտաշևի գրոհային ինքնաթիռը մայիսի 22-ին է խոցել:

Կիսվել էջում