Աշխարհ

Ուկրաինայում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում

Ուկրաինայի Չերնովեցկի շրջանում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում: Առաջին անգամ լուսանկարը հրապարակվել է «Վերաբերում է բոլորին» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրերն են եղել երեխայի ծնողները: 

Նշվել է, որ երկգլխանի երեխայի ծնունդը եղել է կանխածին։ Դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում մասնագետները հայտնաբերել էին արատը, սակայն դա կնոջ առաջին հղիությունն էր, և նա որոշել է այն չընդհատել։ Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ 33-րդ շաբաթում, որից 9 օր անց մահացել է:

Երեխային ծնողները երկու անուն են տվել` Աննա և Մարիա:  Փոքրիկն ունեցել է մի մարմին, երկու ձեռք, երկու ոտք, երկու ողնաշար, որոնք միացել են գոտկամասի հատվածում և մեկ սիրտ: Մասնագետի խոսքերով՝ մեկ սրտով երկվորյակներին կարելի է վիրահատել, սակայն դա շատ բարդ և թանկ գործընթաց է։

երկգլխանի երեխա

Դ.Օ. Օտտոյի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ի ծնե և ժառանգական նախածննդյան ախտորոշման լաբորատորիայի ղեկավար, գենետիկ Վլադիսլավ Բարանովը նշել է, որ «մեղավորն» այստեղ, ամենայն հավանականությամբ, ոչ թե գենետիկան է, այլ արտաքին գործոնների ազդեցությունը։

Նրա խոսքերով, նման շեղման կարող էր հանգեցնել ուլտրաձայնի կամ որոշ դեղամիջոցների ազդեցությունը, և ոչ թե գենետիկ սխալը։ Պտղի ոչ ճիշտ զարգացումը արդեն կարելի է նկատել հղիության հինգից տասներորդ շաբաթների ընթացքում։

Կիսվել նյութով