Աշխարհ

Ուկրաինայի ԶՈւ-ն հակագրոհի են անցել` ազատագրելու Խերսոնը

Ուկրաինայի ԶՈւ-ն հակագրոհի են անցել` ազատագրելու Խերսոնը

Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել երկրի հարավում գտնվող մի քանի ճակատներում՝ սկսելով սպասված հակագրոհը` Խերսոնի շրջանը ռուսական զավթիչ ուժերից ազատելու համար, հայտարարում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանը փետրվարյան ներխուժման հենց սկզբում գրավել է Ուկրաինայի հարավային տարածքները: Կիևն արդեն շաբաթներ շարունակ խոստանում է խոշոր հակահարձակում իրականացնել՝ ազատագրելու երկրի տարածքները։

ukraina zinvorner

Օգոստոսի 29-ին տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան պաշտոնյաները հայտարարեցին Նովա Կախովկայի մոտակայքում բնակիչների տարհանման մասին, որը հաճախակի թիրախ է դառնում Կիևի զորքերի կողմից։

Մոսկվայի նշանակած` Ղրիմի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հերքել է ուկրաինական պնդումները Խերսոնի շրջանում հակահարձակման մասին՝ պնդելով, թե ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրել հարավում և այլ հատվածներում։

Կիսվել նյութով