Շոու-բիզնեսՏեսանյութ

Ուիլ Սմիթն ապտակել է Քրիս Ռոքին՝ «Օսկարի» ժամանակ (Տեսանյութ)

Ուիլ Սմիթն ապտակել է Քրիս Ռոքին՝ «Օսկարի» ժամանակ (Տեսանյութ)

Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ է բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:

Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթի մասին: Փինքեթը վերջին տարիներին տառապում է մի հիվանդությամբ, որը հանգեցնում է մազերի կորստի ու ճաղատացման:

will smith

Քրիս Ռոքի կատակը հենց կնոջ շատ կարճ սանրվածքի մասին էր՝ ասելով, թե նա այս սանրվածքով պետք է խաղար «Զինվոր Ջեյն» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսուհին ճաղատ էր:

Սմիթը սկզբում ծիծաղել է, հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքին։ Նշենք, որ Ռոքը չի դիմել ոստիկանություն:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով